Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 15:13-ին, Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժ։
Սեյսմը տեղի է ունեցել Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Երկրաշարժի օջախը գտնվում էր երկրի մակերևույթից 10 կմ խորությամբ։
Սեյսմի մագնիտուդը կազմել է 5․1։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 7 բալով։
Հայաստանում երկրաշարժը զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։