Հունաստանում քննարկվել են Հայաստան-ԵՄ առևտրային հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ, որը պատասխանատու է երկրի տնտեսական դիվանագիտության համար։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցների (ԱՏՄ) մասին։ Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը ստեղծում է բացառիկ նոր պայմաններ հայկական արտահանումների համար դեպի ԵՄ շուկաներ, ինչը կարող է զգալիորեն նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների ամրապնդմանը։

Հունաստանի փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների արդյունքները։ Նա նաև ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ավելի խորացմանը և երկու երկրների միջև առևտրային փոխկապակցվածության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու և դրանք հունական շուկա հասցնելու տարբերակները։